Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516
    521

  • EUR

    624
    636

  • RUB

    6,96
    7,22

Կարևոր իրադարձություններ

Քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու դեպքի հանգամանքները

17 Դեկտեմբեր, 2020 14:50
Քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու դեպքի հանգամանքները

2020թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտային հարակից տարածքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան դիտավորյալ վարել է նույն հատվածում բողոքի ակցիա իրականացնող անձանց վրա, որի հետևանքով մի քաղաքացի ստացել է ձախ ոտքի կոտրվածք։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված մեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է` ծնված 1985թ.-ին:

Բժշկի կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ տուժած քաղաքացու մոտ ախտորոշվել է «ձախ սրունքի զույգ ոսկրերի ստորին երրորդի փակ կոտրվածք, ոսկրաբեկորների տեղաշարժով» մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ 2020թ.  դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որը դեկտեմբերի 16-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ։

Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին