Կարևոր իրադարձություններ

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սպիտակ քաղաքում

17 Դեկտեմբեր, 2020 14:33
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սպիտակ քաղաքում

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին Սպիտակ քաղաքի Առափնյա փողոցի մի բնակարանից բերման է ենթարկվել 42-ամյա Քաջիկ Հ.-ն, որը սեպտեմբերի 26-ից ՌԴ Տյումենի մարզի ՔԿՀ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

 

Լրահոս

Դիտել ավելին