Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Երասխ ճանապարհին. 2 մահ, 2 վիրավոր

17 Դեկտեմբեր, 2020 13:46
Վթար Երևան-Երասխ ճանապարհին. 2 մահ, 2 վիրավոր

Դեկտեմբերի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի մոտ, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել է ճանապարհի արգելապատնեշին և շրջվելով՝ հայտնվել ձորակում. ուղևորներից 28-ամյա Վարդան Շահնազարյանը տեղում մահացել է, իսկ 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 29-ամյա ուղևոր Սերյոժա Խալաթյանը նույնպես մահացել է:
Կատարվում է քննություն։

ՀՀ ոստիկանություն։

 

Լրահոս

Դիտել ավելին