Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը չհաստատեց ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները

17 Դեկտեմբեր, 2020 13:40
Կառավարությունը չհաստատեց ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները

Գործադիրի նիստում քննարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով նաև Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկել է հարցը ևս մեկ անգամ քննարկել: «Ընտրությունների նիստի հետ կապված եղել է դատական հայց, մասնավորապես դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: Այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը: Ընդ որում երկու դատարանները եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին կա նաև ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ խորհրդի նիստի ընտրությունների հետ կապված: Հետևաբար, ես կարծում եմ, որ առվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտության կա այս հարցի շուրջ»,-ասել է նախարարը:

Անդրադառանլով հարցին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այս պահին հարցը չհաստատելու ֆորմալ որևէ հիմք չկա և պետք է վերջակետ դնել ռեկտորի ընտրության գործընթացին, քանի որ այդ ընթացքում միայն բուհն է տուժում։ Ըստ նախարարի՝ եթե հետագայում լինեն համապատասխան վճիռներ, ապա դրանք կարվեն սահմանված կարգով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվել է օրակարգից՝ մեկ անգամ ևս քննարկելու նպատակով: «Աշխատակազմի տեսակետը նույնպես իրավական տեսանկյունից այդպիսին է, բայց քանի որ Մեսրոպ Առաքելյանի կողմից հարցը բարձրաձայնվել է, մեկ քննարկում անպայման տեղի կունենա աշխատակազմում: Եվ եթե կարիք լինի նույնիսկ հեռակա կարգով որոշումը կընդունվի: Քննարկումը մեկ շաբաթվա ընթացքում կանենք և եթե իրավական տեսանկյունից որևէ այլ հարց չառաջանա, կհաստատենք»,-ասել է փոխվարչապետը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին