Կարևոր իրադարձություններ

Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով

17 Դեկտեմբեր, 2020 13:36
Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքները դրական են եղել: Ինչպես այսօր հաղորդել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, պետության ղեկավարն այժմ ինքնամեկուսացած է և այդպես կմնա հաջորդ յոթ օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

«Հանրապետության Նախագահի մոտ ախտորոշվել է COVID-19: Համաձայն բոլոր գործող սանիտարահամաճարակային կանոնների՝ Մակրոնը ինքնամեկուսացած կլինի 7 օր: Նա կշարունակի աշխատել և իրականացնել իր գործունեությունը հեռավար կարգով», - ասված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին