Կարևոր իրադարձություններ

Արցախցիներին ՀՀ-ում հյուրընկալած քաղաքացիները կստանան ամսական 30 000, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ

17 Դեկտեմբեր, 2020 13:33
Արցախցիներին ՀՀ-ում հյուրընկալած քաղաքացիները կստանան ամսական 30 000, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է որոշում, ըստ որի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:

«Ըստ այդմ՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն:

Ընդ որում` առաջարկվում է ՀՀ հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին