Կարևոր իրադարձություններ

Պատերազմի ժամանակ վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները 6 ամիս լրացուցիչ 200 000 դրամ կստանան․ որոշումը հաստատվեց

17 Դեկտեմբեր, 2020 13:28
Պատերազմի ժամանակ վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները 6 ամիս լրացուցիչ 200 000 դրամ կստանան․ որոշումը հաստատվեց

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։ Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցների հաշվին։ Ընդ որում, որպեսզի անձը դառնա հիմնադարամի շահառու, անհրաժեշտ է սահմանել հաշմանդամության (վնասվածքի կամ խեղման) պատճառական կապ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետ։ Որոշմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին, մինչև հիմնադրամի շահառու դառնալը, հիմնադրամից վճարվող գումարը կավելացվի ամսական 200 000 դրամով և կկազմի 300 000 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին