Կարևոր իրադարձություններ

Այսօր տեղի կունենա Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը՝ նոր ձևաչափով

17 Դեկտեմբեր, 2020 10:39
Այսօր տեղի կունենա Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը՝ նոր ձևաչափով

Այսօր Մոսկվայի ժամանակով կեսօրին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիս է հրավիրել։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել է 774 լրագրող։ Լրագրողները կաշխատեն Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում, սակայն եթե նախկինում այնտեղ ավելի քան 1500 լրագրող էր գտնվում, այս անգամ ներկա կլինի 247 լրագրող՝ անվտանգության միջոցառումների պահպանմամբ։ Մարզերում ևս լրագրողների համար ստեղծվել են հատուկ մամուլի կենտրոններ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ ասուլիսի ժամանակ Պուտինը կգտնվի Նովո-Օգարյովոյի իր նստավայրում։

 

Լրահոս

Դիտել ավելին