Կարևոր իրադարձություններ

Պլանային ջրանջատում Արարատի մարզում

17 Դեկտեմբեր, 2020 10:38
Պլանային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Վեդի քաղաքի, Ուրցաձոր և Դաշտաքար գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին