Կարևոր իրադարձություններ

Ձևավորվում է հակառուսական կոալիցիա․ իշխանությունների «պլան Բ-ն». «Փաստ»

17 Դեկտեմբեր, 2020 10:05
 Ձևավորվում է հակառուսական կոալիցիա․ իշխանությունների «պլան Բ-ն». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանում հետպատերազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Պատերազմում փաստացի պարտությունը Հայաստանի հանրությունը չի ընդունում որպես ազգային պարտություն. օր օրի ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ պարտությունը կրել է իշխանությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Հասարակությունը գրգռված է, նյարդային և շոկի մեջ։ Ակնհայտ է Փաշինյանի մոտալուտ հրաժարականը, որը, բացի հանրային պահանջից, նաև քաղաքական ծանրակշիռ մեծամասնության պահանջ է։ Երկրում ձևավորվել է «կոնսենսուս -1» ձևաչափ, որտեղ բոլորը՝ քաղաքական ուժերը, նախկին և ներկա նախագահները, նախկին վարչապետները, գիտական և մշակութային դեմքերը (բացի իշխանական կամ իշխանությանը հարող մի քանիսից), ընդդիմադիր կուսակցությունները, կրթական ու գիտական հաստատությունները, տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ, նաև հոգևոր հայրերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այս ամենով հանդերձ, սակայն, Փաշինյանը հրաժարվում է կատարել մեծամասնության պահանջը, իր թիմակիցները մեծագույն ուժ են գործադրում՝ ցույց տալու համար, թե երկրում բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ է, Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձեր է անում որևէ կերպ վերականգնել իր հեղինակության փշուրները, բայց ապարդյուն։ Ցանկացած խոսք, գրառում, ուղերձ հանդիպում է հանրության դժգոհությանը և, որ իր համար ամենից ցավոտն է, զայրույթին։ Քաղաքական վերադասավորումները ևս չեն թեթևացնում ժողովրդական ցասումը, նախարարներ ու մարզպետներ փոփոխելն արդյունք չի տալիս։ Իշխանությունը, սակայն, չի հանձնվում՝ դաշտ բերելով հերթական պլանը։ Այսպես, ըստ առկա տեղեկությունների, իշխանությունը «պլան Բ» է մշակել, որ երբ անհնար դառնա Փաշինյան անձի գոյությունը քաղաքական դաշտում, նրա հրաժարականի պարագայում իշխանական խմբակցությունը կարող է առաջադրել մեկ այլ «հեղափոխականի»՝ Արարատ Միրզոյանին։

Արարատ Միրզոյանը, համարվելով հակառուսական ուժերի ներկայացուցիչը Փաշինյանի իշխանության մեջ, սկսել է քաղաքական կոնսուլտացիաները՝ այս տարբերակի հավանականության դեպքում իր հավանական աջակից հակառուսական ուժերի և գործիչների աջակցությունն ստանալու համար։ Արարատ Միրզոյանը վերջին շաբաթում հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական «արևմտամետ» և մեծամասամբ «հակառուս», «հակապուտինյան» գործիչների հետ։ Միրզոյանի դեմքով փորձ է արվում ստեղծել իշխանական «ազգային համաձայնություն», սակայն իրականում հակառուսական վեկտոր ունեցող մի միավորում, որը կդիմագրավի ռուսական ազդեցությանը հետպատերազմյան Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտում։ Գործող ԱԺ նախագահը, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, առնվազն 20 տարվա ընդգծված հակառուս Արամ Սարգսյանի հետ։ Մյուս գործիչը արևմտյան լիբերալ արժեքները փառաբանող «ՄԱԿ» կուսակցության նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանն է, հաջորդը՝ Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Նշվածները ոչ այնքան կուսակցական գործիչներ են, հատկապես վերջին տասնամյակում, այլ ավելի շատ հանդիսանում են արևմտյան կողմնորոշմամբ և, որ ավելի կարևոր է, ֆինանսավորմամբ գործող տարատեսակ մեդիա հարթակների սիրելի հյուրերը։ Արամ Սարգսյանը հայտնի է հանրությանը առավելապես նրանով, որ Վազգեն Սարգսյանի եղբայրն է և հաճախ է հոլովում նրա անունը, հիմնականում՝ անտեղի։ Արամ Սարգսյանն առիթը բաց չի թողնում տարբեր թեմաներով հարցազրույցներում վատաբանել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի իշխանություններին, մշտապես քննադատում է՝ սկսած 102-րդ ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարությունից մինչև ՀԱՊԿ և ԵՏՄ անդամակցություն։ Նույնը կարելի է ասել Լևոն Շիրինյանի մասին, որը 2,5 տարի արևմտյան և սորոսական մեդիաների սիրելին է, ու դարձյալ նույն քարոզչական թեզերով՝ թե որքան վատ է Ռուսաստանի հետ բարեկամությունը, պետք է խզել, հրաժարվել, ընդհուպ՝ «ավելի լավ է թուրքի շուն լինել, քան ռուսի հպատակ». սա իր միտքն է՝ հնչեցրած բազմահազարանոց լսարան ունեցող մեդիահարթակում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին