Կարևոր իրադարձություններ

Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում․ ՀՀ ՊՆ

17 Դեկտեմբեր, 2020 09:28
Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում․ ՀՀ ՊՆ

Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի` պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը գրավոր հարցման միջոցով պատասխանել է հանրությանը հետաքրքրող մի քանի հարցի:

-Զանգելանի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ դեռ չեն իրականացվում (հարցումն ուղարկելու պահին դեռևս չէին իրականացվում): Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Պաշտպանության նախարարությունը, որպեսզի հնարավորինս շուտ այդ հատվածներում սկսվեն որոնողական աշխատանքները:

-ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է տրամադրել ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչներին մարտական գործողությունների անցկացման տարածքների վերաբերյալ` դեռևս անհայտ զինծառայողների որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու դուրսբերման նպատակով:

-Նշվում է, որ Սյունիքի մարզի հայ- ադրբեջանական սահմանային հատվածի պաշտպանության համար սահմանապահ զորքի համալրման կարիք կա: Գորիսի քաղաքապետը հայտարարել էր կամավորների անհրաժեշտության մասին: Արդյոք այդ հատվածում կա՞ն խնդիրներ, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի` պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է:

Ռուսաստանը Հայաստանում  սահմանային ուղեկալներ է տեղակայել, ինչպես նաև զինծառայողներ  է հատկացրել  հայ-ադրբեջանական սահմանները պաշտպանելու նպատակով: Արդյոք նախատեսվում է լրացուցիչ օգնության համար դիմել Ռուսաստանին՝ հաշվի առնելով նաև այն, որ հայ-թուրքական սահմանին նկատվել են թուրքական զորքի կուտակումներ:

-Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում: Հարցի մյուս կետերին պատասխանելը պաշտպանության նախարարության գործառույթներից դուրս են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին