Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետդեպարտամենտում հայտարարել են Լեռնային Ղարաբաղում ապակայունացման ռիսկի մասին՝ Ռուսաստանի պատճառով

17 Դեկտեմբեր, 2020 09:06
ԱՄՆ պետդեպարտամենտում հայտարարել են Լեռնային Ղարաբաղում ապակայունացման ռիսկի մասին՝ Ռուսաստանի պատճառով

ԱՄՆ պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերի խոսքով՝ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Մամուլի ասուլիսում ադրբեջանցի լրագրողները Կուպերին հարցրել են, թե ինչպես է Վաշինգտոնը օգնելու տարածաշրջանի երկրներին՝ դիմակայել Ռուսաստանի ազդեցությանը:

«Դուք նկատեցիք, և ես միանշանակ համաձայն եմ այս դիտողության հետ, որ այնտեղ, որտեղ առկա է Ռուսաստանի ներկայությունը, առկա է ապակայունացման ռիսկ և, իհարկե, մարտահրավեր բոլոր մասնակից պետությունների և կուսակցությունների համար (տեղի ունեցողին – խմբ.)»: – պատասխանել է Քուփերը:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը պաշտպանում է խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը և դրանցում Մինսկի խումբը մասնակցությունը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին