Կարևոր իրադարձություններ

Արցախում ուժայինների ղեկավարները կփոխվեն. «Հրապարակ»

17 Դեկտեմբեր, 2020 08:01
Արցախում ուժայինների ղեկավարները կփոխվեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում մեկնարկել է ազգային համաձայնության իշխանության ձևավորման գործընթացը։ Այդ շրջանակներում առաջիկայում պաշտոնները կլքեն ամենաքննադատված պաշտոնյաները։

Մեր տեղեկություններով, առաջին հերթին ուժայինները՝ ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ, գլխավոր դատախազ։ Փոփոխություններ կլինեն նաև խորհրդարանում, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը կդառնա ԱԺ նախագահ․ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Արայիկ Հարությունյանի կուսակից, արդեն նախկին կուսակից Արթուր Սարգսյանը։

ԱՀ նախագահը երեկ հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցությունից դուրս գալու մասին և ուղերձ հղեց, որով, ըստ էության, ազդարարեց իշխանության թավշյա փոխանցումը Վիտալի Բալասանյանին։ Ավելին, նա հրապարակած ուղերձը խմբագրելուց հետո խոստացավ․ «Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին