Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

16 Դեկտեմբեր, 2020 23:35
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» հարևանությամբ, դեպի Արարատ ընթանալիս, Volkswagen Touareg մակնիշի 71 ԼA 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ճանապարհին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը՝ ծանր, 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կ. Հարությունյանն ու ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանը: 

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին