Կարևոր իրադարձություններ

Եթե դավաճանություն է եղել, ինչու ԱԱԾ նախկին տնօրենը հանցագործության մասին հաղորդում կամ հրաժարական չի տվել. Նիկոլ Փաշինյան

16 Դեկտեմբեր, 2020 20:31
Եթե դավաճանություն է եղել, ինչու ԱԱԾ նախկին տնօրենը հանցագործության մասին հաղորդում կամ հրաժարական չի տվել. Նիկոլ Փաշինյան

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահը 5 մլրդ դոլար է փոխանցել իրեն՝ Արցախի 7 շրջանների դիմաց: 

«Նախ, այդ կապի մասին ես հայտարարել եմ ժամանակին, բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ և այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո: Այսինքն, էդտեղ որևէ գաղտնիք չկա: Երկրորդ, ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ և ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա և ցուցմունք տա: Այիսնքն, ի՞նչ ցուցմունք, թող հրապարակային պարզաբանումներ տա: Նայե՛ք՝ ԱԱԾ տնօրենը առնչվել ա դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի՞ հարուցել, և դավաճանին ձերբակալելու փորձ չի՞ արել, ուրմեն ինքն ա դավաճան: Ասում են՝ 5 միլիարդով հողերը վաճառել եմ, հետաքննություն արե՛ք»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին