Կարևոր իրադարձություններ

Տեսանյութը համապատասխանում է իրականությունը. ՀՀ ՊՆ-ն՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից հայ զինծառայողների դուրսբերման մասին

16 Դեկտեմբեր, 2020 20:08
Տեսանյութը համապատասխանում է իրականությունը. ՀՀ ՊՆ-ն՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից հայ զինծառայողների դուրսբերման մասին

ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել․

«Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ 

Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։

Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին