Կարևոր իրադարձություններ

25-30 տարվա չարածի մեղավորությունը չպետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն. Նիկոլ Փաշինյան

16 Դեկտեմբեր, 2020 19:52
25-30 տարվա չարածի մեղավորությունը չպետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն. Նիկոլ Փաշինյան

30 տարվա չարածը բարդում են ներկայիս իշխանության վրա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանների ճշգրտման գործընթացին:

Հարցազրուցավար Արտակ Համբարձումյանը եթերի ընթացքում ասաց, որ երբ Փաշինյանը սկսում է թվարկել նախկինների ապօրինությունները, տպավորություն է ստեղծվում, որ նա բոլորին մեղավոր է համարում, բացի՝ իրենից:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ո՛չ, ես ասում եմ՝ ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Դա չի նշանակում, որ ես ասում եմ, թե ես մեղավոր չեմ, ես ասում եմ՝ եկեք իրար հետ չխառնենք թիվ մեկ պատասխանատվությունը, և թիվ մեկ մեղավորությունը: Մեզ հարցնում են՝ բա ինչի՞ երկուսուկես տարում էս, էս, էս հարցերը չեն լուծվել, և թվարկում են 30 տարվա օրակարգ, այո՛ իմ մեղավորությունը դա է, որ 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, և ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը: Բայց դա չի նշանակում, որ 25-30 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին