Կարևոր իրադարձություններ

ՀՀ սահմանները ճշգրտվում են ԽՍՀՄ-ի՝ իրավական ուժ ունեցող քարտեզներով. Նիկոլ Փաշինյան

16 Դեկտեմբեր, 2020 19:10
ՀՀ սահմանները ճշգրտվում են ԽՍՀՄ-ի՝ իրավական ուժ ունեցող քարտեզներով. Նիկոլ Փաշինյան

Սյունիքում սահմանների ճշգրտման պրոցեսում կան որոշակի բարդություններ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանների ճշգրտման գործընթացին: 

Վարչապետը հայտարարեց, որ Սյունիքի մարզում իրականացվելու է սահմանների ճշգրտում, այդ թվում՝ Կուբաթլուի և Զանգելանի հատվածներում: «Այդ պրոցեսը որոշակի բարդություններ ունի: Գորիսը Կապանին միացնող ճանապարհի 21 կմ-անոց հատվածը, ԽՍՀՄ ժամանակների սահմանի տրամաբանությամբ, տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և շատ կարևոր է, որ կարողանանք ապահովել այդ ճանապարհի անվտանգ գործունեությունը»,- պարզաբանեց Փաշինյանը:

Վարչապետը նշել է` բանակային կորպուսի հրամանատարը անընդհատ ներկա է Սյունիքի մարզում, և ամբողջ պրոցեսը ղեկավարվում է Զինված ուժերի կողմից։

Փաշինյանը հավելեց, որ ՀՀ սահմանները ճշգրտվում են ԽՍՀՄ-ի ժամանակներից գոյություն ունեցող քարտեզներով, իսկ GPS սարքերն օգտագործվում են այդ քարտեզների վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար: «Խոսքն այնպիսի քարտեզների մասին է, որոնք ունեն, դե յուրե, իրավական ուժ»,- ասաց վարչապետը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին