Կարևոր իրադարձություններ

Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ, որոնց ես չեմ մասնակցելու. Արայիկ Հարությունյան

16 Դեկտեմբեր, 2020 18:55
Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ, որոնց ես չեմ մասնակցելու. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փոփոխություն է արել իր նախապես հրապարակած ուղերձում։

«Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ուղերձի նախնական տարբերակի նշված հատվածում Հարությունյանը գրել էր. «Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին