Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-ից ՀՀ-ում կգործի թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը. ապրանքների ցանկը կտրամադրվի չինական կողմին

16 Դեկտեմբեր, 2020 18:40
Հունվարի 1-ից ՀՀ-ում կգործի թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը. ապրանքների ցանկը կտրամադրվի չինական կողմին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետԱրմենԱյվազյանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ռույժուան Վանը, էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ դեսպանության այլ աշխատակիցներ։

Դեսպան Յոն Ֆանը շնորհակալություն է հայտնելհանդիպման համար։ Այնուհետև նախարարը և դեսպանը փոխադարձ շնորհավորել են միմյանց իրենց պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։  

Անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության հեռանկարներին, ՉԺՀ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները լավ հիմքի վրա են կառուցված, սակայն առկա է դրանքզարգացնելու մեծ ներուժ։

Կողմերը գոհունակությամբ նշել ենկորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկան։

Էկոնոմիկայի նախարարըկարևորել էփոխշահավետ գործակցության ուղղությամբ նորացված օրակարգի ձևավորումը և դրա իրականացման ճանապարհային քարտեզի ուրվագծումը։    

Վահան Քերոբյանըչինական ընկերություններին հրավիրել է մասնակցելուՀայաստանում ներդրումային ծրագրերին, մասնավորապես նշելովջրամբարաշինության, ճանապարհաշինության, բազմաբնակարան շենքերի կառուցման, արդյունաբերության, արդյունաբերական քաղաքի ծրագրերը, նաև առաջարկել է Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն՝արտադրանքը ԵԱՏՄ և Իրանի շուկաներում սպառելու հեռանկարով։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2021թ. հունվարի 1-ից կգործի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի տարածք ներմուծելու արգելքը։Այդ կապակցությամբչինական կողմինկտրամադրվինշված ապրանքատեսակների ցանկը, որպեսզի չինական ընկերությունները ուսումնասիրեն և ներկայացնեն իրենց առաջարկությունները՝ նման ապրանքներ Հայաստան ներկրելու վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության խորացմանը՝ կարևորելով երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման անհրաժեշտությունը։ 

Հանդիպման ավարտինկողմերն առաջարկել ենձեռնարկել կոնկրետ քայլերնախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ, նաև պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել հանդիպման ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին