Կարևոր իրադարձություններ

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացը շարունակվում է․ ՌԴ ԱԳՆ

16 Դեկտեմբեր, 2020 18:04
Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացը շարունակվում է․ ՌԴ ԱԳՆ

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС գործակալությունը։

Ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ, համապատասխան նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք, որն իրականցվել է ռուս խաղաղապահների և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Կարող եմ իմ կողմից հավելել միայն այն, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

 

Լրահոս

Դիտել ավելին