Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

16 Դեկտեմբեր, 2020 17:37
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (դեկտեմբերի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգ, դեկտեմբերի 17-19-ը՝ Մոսկվա)»,- ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին