Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները

16 Դեկտեմբեր, 2020 17:28
Հեղինակ՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն
Մանե Թանդիլյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները։

Մ. Թանդիլյանն անձամբ շփվել է նրանց հետ, հետաքրքրվել կարիքներով, ընդգծել, որ Արցախի սոցիալական գերատեսչությունը, համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ՝ նրանց կշարունակի պահել պետական հոգածության և խնամքի տակ։

Այնուհետև նախարարը կառույցի աշխատակիցների հետ քննարկել է իրենց խնամքի տակ գտնող տարեցների խնդիրներն՝ իր խոսքում ընդգծելով դրանց լուծման ճանապարհին համատեղ և արդյունավետ աշխատանքների կազմակերպումը։

 

Լրահոս

Դիտել ավելին