Կարևոր իրադարձություններ

Սթափվե՜ք, մենք դեպքերի այս ընթացքը թույլ տալու իրավունք չունենք. Արման Բաբաջանյան

16 Դեկտեմբեր, 2020 16:39
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Սթափվե՜ք, մենք դեպքերի այս ընթացքը թույլ տալու իրավունք չունենք. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Արտահերթ ընտրությունների հարցը կանխորոշված է և ես բացարձակապես դեմ չեմ, որ նույնիսկ իմ քաղաքական հակառակորդ, հայկական պետականությունը ոչնչացրած Ռոբերտ Քոչարյանը կամ Վազգեն Մանուկյանը, Վանեցյանը, Կարեն Կարապետյանը կամ կրկին Նիկոլ Փաշինյանը, կամ բոլորովին այլ ոք, դառնա Հայաստանի վարչապետ, բայց կրկնակի, չափազանց էական է, որ այդ հարցը որոշի հայ ժողովուրդը, ոչ թե Իլհամ Ալիևը:

Այն ինչ տեղի է ունենում այս պահին առավելապես այս հարթակում, մեր ժողովրդի ենթագիտակցական և մի մասի ընդհուպ գիտակցական մակարդակում, Հայաստանի ապագա իշխանության հարցը ոչ թե ՀՀ քաղաքացին է որոշելու, այլ անձամբ Ադրբեջանի նախագահը:
 
Կապիտուլյացիան այ էդ պահին կհասկանանք ինչ է:
Սթափվե՜ք, մենք դեպքերի այս ընթացքը թույլ տալու իրավունք չունենք»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին