Կարևոր իրադարձություններ

Ժամ առաջ պետք է հեռանաս, որպեսզի ժողովուրդը կարողանա համախմբվել և դուրս գալ այս աղետալի վիճակից․ Ժիրայր Սեֆիլյան

16 Դեկտեմբեր, 2020 14:08
Հեղինակ՝ Ժիրայր Սեֆիլյան
Ժամ առաջ պետք է հեռանաս, որպեսզի ժողովուրդը կարողանա համախմբվել և դուրս գալ այս աղետալի վիճակից․ Ժիրայր Սեֆիլյան
Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 
 
«Նիկոլ Փաշինյան, քո բացառիկ ապիկարության և դավաճանական քաղաքականության հետևանքով բանակն ու Արցախի հայ բնակիչները հայտնվում են ծուղակների մեջ, զոհվում են, վիրավորվում և գերեվարվում:
Միևնույն ժամանակ, դու ամեն գնով պատասխանատվությունից խուսափելու և թեկուզ մեկ օր ավել աթոռին մնալու համար ժողովրդի ցասումն ուղղորդում ես բանակի դեմ:
Քեզ բնավ չի հետաքրքրում, որ ծանր վիրավոր բանակն է մնացել որպես պետականության վերջին պատվար ու ցեղասպանությունը կանխելու միջոց:
Ժամ առաջ պետք է հեռանաս, որպեսզի ժողովուրդը կարողանա համախմբվել և դուրս գալ այս աղետալի վիճակից»:

 

Լրահոս

Դիտել ավելին