Կարևոր իրադարձություններ

Բանակին սնունդ մատակարարող «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը կրճատել է բազմաթիվ աշխատակիցների

16 Դեկտեմբեր, 2020 13:26
Բանակին սնունդ մատակարարող «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը կրճատել է բազմաթիվ աշխատակիցների

Shabat.am- ի տեղեկություններով` 2019 թվականին փորձնական ծրագրով բանակին սնունդ մատակարարող «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը օրերս աշխատակիցներին տեղեկացրել է կրճատումների մասին:

Որոշ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Shabat.am-ը փորձեց կապ հաստատել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ, սակայն հեռախոսահամարն անջատված էր: Փորձեցինք ընկերության խմբի մեջ գտնվող ռեստորաններից տեղեկատվություն ստանալ, սակայն վերջիներս խնդրեցին հեռախոսահամար թողնել, որպեսզի կապ հաստատեն մեր խմբագրության հետ, սակայն այդպես էլ չզանգահարեցին և հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարության որոշմամբ Հայաստանի զինված ուժերի զորամասերում եւ դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը հայկական ռեստորանային ոլորտում գործունեություն ծավալող «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին