Կարևոր իրադարձություններ

Սիսիան քաղաքում այրվել է անասնակեր

16 Դեկտեմբեր, 2020 10:17
Սիսիան քաղաքում այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Սյունիքի փողոցում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։03-ին, մարել՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 00։20-ին։ Սյունիքի փողոցում այրվել են անասնագոմի տանիք (մոտ 70 քմ) և կուտակված անասնակեր՝ մոտ 300 հակ։

 

Լրահոս

Դիտել ավելին