Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Առինջ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

16 Դեկտեմբեր, 2020 09:38
Ավտովթար Առինջ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20։32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Առինջ գյուղի մոտակայքում «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուշեղ Ե․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևորին (Գայանե Մ․, 2001 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Այնուհետև փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին