Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    623,5
    635,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Ղազախական նավթամթերք՝ առանց մաքսատուրքի. «Ժամանակ»

16 Դեկտեմբեր, 2020 09:20
Ղազախական նավթամթերք՝ առանց մաքսատուրքի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այս համաձայնագիրը ստորագրվել է 2020թ. հուլիսի 16-ին և նախատեսում է, որ Ղազախստանից նավթամթերքի ներմուծումը ազատվում է մաքսատուրքից: Համաձայնագրի ամբողջ հմայքն այն է, որ դրանով նախատեսվում է, որ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է հստակեցվեն Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներմուծվող նավթամթերքի չափաքանակները՝ թերևս այն նպատակով, որ Ղազախստանից ներմուծվող նավթամթերքը բացասաբար չազդի Ռուսաստանից ներմուծվողի սպառման ծավալների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին