Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Ինչու է դրամը արժեզրկվում. պետական ծախսերի աննախադեպ ավելացում՝ պատերազմից հետո. «Ժամանակ»

16 Դեկտեմբեր, 2020 08:58
Ինչու է դրամը արժեզրկվում. պետական ծախսերի աննախադեպ ավելացում՝ պատերազմից հետո. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ պատերազմի փաստացի ավարտից հետո սկսված դրամի արժեզրկումը պայմանավորված է պետական ծախսերի աննախադեպ ավելացմամբ:

Մասնավորապես՝ միայն 18 միլիարդ դրամ գումար է ծախսվել արցախցի փախստականներին ֆինանսական աջակցություն տրամադրելու տարբեր ծրագրերի վրա: Պետբյուջեով չնախատեսված ծախսեր են իրականացվում զորակոչված և կամավորագրված զինծառայողներին ֆինանսական հատուցում տրամադրելու համար, և այս ամենը էականորեն ազդում է ֆինանսական շուկայի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին