Կարևոր իրադարձություններ

Հին թաղեր գյուղի համար երկու օր տեղի ունեցած մարտերի ընթացքում 17 զինծառայող է անհետ կորել. Հին Թաղերի համայնքապետ

16 Դեկտեմբեր, 2020 00:30
Հին թաղեր գյուղի համար երկու օր տեղի ունեցած մարտերի ընթացքում 17 զինծառայող է անհետ կորել. Հին Թաղերի համայնքապետ

Արցախի Հին թաղեր գյուղի համար երկու օր տեղի ունեցած մարտերի ընթացքում 17 զինծառայող է անհետ կորել։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է Հին թաղերի համայնքապետ Էդիկ Այվազյանը:

«Գյուղում այդ պահին տարբեր տեղերից տղաներ են եղել, պաշտպանել են գյուղը։ Ես 9 հոգու մասին եմ խոսում, բայց 17 հոգի են պակաս տղերքից, ինձ զանգեցին ասեցին։ 9 հոգին գիտեմ հաստատ գերի են, մյուսները թե զոհվել են, ինչ-որ մի տեղ կորել են, չգիտեմ, նրանց ճակատագիրն անհայտ է»,- ասել է Այվազյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին