Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից

15 Դեկտեմբեր, 2020 23:56
Մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Այսօր տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանցիները 12 ժամ էին տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար։ Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը։

Տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ։

Լրատվամիջոցներում տեղեկություններ ու տեսանյութեր հայտնվեցին, ըստ որոնց՝ ևս 100 հայ է գերեվարվել, որքանո՞վ են այդ տեղեկությունները հավաստի։

Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին