Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցիները հետ են քաշվել Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերի մոտից. նախարար

15 Դեկտեմբեր, 2020 23:40
Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցիները հետ են քաշվել Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերի մոտից. նախարար

Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցիները քիչ առաջ հետ են քաշվել Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերի մոտից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

«Երկու ժամ առաջ են հետ քաշվել։ Մենք պատրաստ ենք եղել բնակիչներին դուրս հանել գյուղերից, բայց քանի որ ադրբեջանցիներն արդեն հետ են քաշվել, դրա կարիքը չկա։ Գյուղերի միջև ճանապարհը բաց է», – ասել է Միրզոյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին