Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու հերթական նիստի ավարտին Երևանը նոր փոխքաղաքապետ կունենա․ Գրիգոր Երիցյան

15 Դեկտեմբեր, 2020 23:25
Հեղինակ՝ Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու հերթական նիստի ավարտին Երևանը նոր փոխքաղաքապետ կունենա․ Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրելով․

«Երևանի ավագանու հերթական նիստի ավարտին Երևանը նոր փոխքաղաքապետ կունենա։ Մեր գործընկեր Գայանե Մելքոմյանը Երևանի քաղաքապետի և «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն է։

Վերջին երկու տարիների ընթացքում իբրև ավագանու անդամ Գայանեն հեղինակել է մի շարք նախագծեր, նախագահել է ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, մշտապես բարձրաձայնել է Երևանի հանրությանը հուզող ամենակարևոր հարցերը՝ քաղաքաշինությունից մինչև բնապահպանության, հանրային տարածքների օգտագործում և այլն։ Շատերս Գայանեին ճանաչում ենք որպես հանրային կանաչապատ տարածքների պաշտպանությամբ զբաղվող «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ։

Գայանեի հետ միասին աշխատել ենք մի շարք նախագծերի շուրջ․ ինձ միշտ հիացրել են քաղաքի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքը, որոշումների կայացման ժամանակ քննարկվող հարցի բոլոր բաղադրիչները հաշվի առնելու ունակությունը, աշխատանքային կարգապահությունն ու պատասխանատվության բարձր զգացումը, քաղաքական բանավեճերի ընթացքում՝ ազնվությունն ու զսպվածությունը։

Վստահ եմ, որ ընտրվելու դեպքում Գայանեն անելու է ամեն հնարավորը՝ իրեն վստահված ոլորտներում (հանրակրթություն, մշակույթ, երիտասարդության հարցեր, սպորտ) համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին