Հայաստանի պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է նախօրեին «Տելեգրամի» ալիքներում տարածված այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են հայկական բանակի համազգեստով զինծառայողները զենքը վայր դնում ադրբեջանցի զինծառայողների առաջ։ Առայժմ հայտնի չէ՝ հայ զինծառայողները գերեվարվե՞լ են, թե՞ ոչ։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։
Տեսանյութում կատարվածի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կապվեցինք Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ։ Նա նշեց, որ մինչև մասնագետները չվերջացնեն տեսանյութի ուսումնասիրությունը և համապատասխան եզրակացություն չտան, ինքը որևէ հավելյալ տեղեկություն չի կարող հաղորդել»,- հայտնում է աղբյուրը։