Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք համաձայնել եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել․ Էդիկ Բաղդասարյանը մի շարք հարցեր է ուղղել Արցախի նախագահին

15 Դեկտեմբեր, 2020 22:58
Հեղինակ՝ Էդիկ Բաղդասարյան
Արդյո՞ք համաձայնել եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել․ Էդիկ Բաղդասարյանը մի շարք հարցեր է ուղղել Արցախի նախագահին

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Քանի որ ամբողջ օրը հնարավոր չեղավ որևէ գերատեսչությունից որևէ տեղեկություն ստանալ, ստիպված գրում եմ էստեղ. Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan-ին՝ արդյոք համաձայնել եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել, ինչպես համաձայնություն էիք տվել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը Արցախի խաղաղապահների կազմած քարտեզից հանելուն: Այսինքն՝ նույն ձեւով վաղը քարտեզը փոխվելո՞ւ է: Քանի՞ գերի ունենք Խծաբերդի մոտ եւ ի՞նչ տեղեկություններ ունեք նրանցից: Ինչո՞ւ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ չի ուղարկում Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը պաշտպանելու: Ի՞նչ պետք է անեն Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում և հարակից տարածքում գտնվող զինվորները:

Կարդացի, որ վաղը ուզում եք հանդես գալ տեսաուղերձով, առաջարկում եմ դա անել հիմա եւ պատասխանել վերը նշված հարցերին, որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես եղավ Խծաբերդի եւ Հին Թաղերի դեպքում»։

 

Լրահոս

Դիտել ավելին