Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ճգնաժամային այս տարում Արմավիրի քաղաքապետարանի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշին: Սա նշանակում է, որ մյուս տարի էլ ավելի մեծ ծավալի աշխատանք է իրականացվելու մեր քաղաքում:
Պիտի աշխատենք, պիտի շատ ավելի լավ աշխատենք հանուն Արմավիրի, հանուն Հայաստանի Հանրապետության: Բոլորս, յուրաքանչյուրս մեր աշխատանքով պիտի արժանի լինենք մեր հերոսներին»: