Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում բախվել են Opel Sintra-ն ու Nissan Primera-ն, որոնք էլ հետո բախվել են քարե պարսպին․ կան վիրավորներ

15 Դեկտեմբեր, 2020 21:50
Արմավիրի մարզում բախվել են Opel Sintra-ն ու Nissan Primera-ն, որոնք էլ հետո բախվել են քարե պարսպին․ կան վիրավորներ

Երեկ, դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 13։00-ի սահմաններում Հացիկ գյուղի ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 67-ամյա Լևոն Շմավոնյանի վարած Opel Sintra մակնիշի և 27-ամյա Հակոբ Երանոսյանի վարած Nissan Primera մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 50-ամյա Հայկանուշ Երանոսյանը, 33-ամյա Զարինե Սարգսյանը և Opel-ի վարորդ Լ․ Շմավոնյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Մանրամանսները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին