Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի երկու դիվերսանտների արտահանձնման որոշումն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

15 Դեկտեմբեր, 2020 21:39
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Ադրբեջանցի երկու դիվերսանտների արտահանձնման որոշումն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

«Սիրելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո:

Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար։

Ներկայացնում եմ Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը»։

 

Լրահոս

Դիտել ավելին