Կարևոր իրադարձություններ

Մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է․ Արամ Խաչատրյան

15 Դեկտեմբեր, 2020 21:27
Հեղինակ՝ Արամ Խաչատրյան
Մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է․ Արամ Խաչատրյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, «Իմ քայլը» խմբակցության և ընդդիմադիր իմ գործընկերներին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Ինչպես նաև ժողովրդին` իրենց վստահության քվեի համար։ Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը վստահ եմ` կլինի արդարացված։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք...

Լինենք միասնական»։

 

Լրահոս

Դիտել ավելին