Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516
    521

  • EUR

    623
    635

  • RUB

    6,96
    7,22

Կարևոր իրադարձություններ

Տերմինալների գողություններ Էջմիածնում․ հարուցվել են քրեական գործեր (տեսանյութ)

15 Դեկտեմբեր, 2020 21:15
Տերմինալների գողություններ Էջմիածնում․ հարուցվել են քրեական գործեր (տեսանյութ)

Հոկտեմբերի 6-ին, 11-ին ու 13-ին, ինչպես և նոյեմբերի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տերմինալների գողությունների վերաբերյալ ահազանգեր հնչեցին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հափշտակվել էին տարբեր ընկերությունների պատկանող ու տարբեր վայրերում տեղադրված վճարային տերմինալներ, որոնք Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին վնասված ու թալանված։ Դեպքերի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործեր հարուցվեցին։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից բաղկացած խմբերն ուժեղացրին գիշերային հսկողությունը։

Կանխարգելիչ միջոցառումներից զատ քրեական հետախույզներն իրականացրին նաև օպերատիվ միջոցառումներ։ Նրանք նախ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները կատարել են նույն անձինք, ապա պարզեցին կասկածվողների ինքնությունը։ Էջմիածնի բնակիչ, 33-ամյա և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ քրեական հետախույզներն իրականացրին նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում 35-ամյա տղամարդը դեկտեմբերի 11-ին, իսկ մյուսը՝ դեկտեմբերի 14-ին, ներկայացան նախաքննական մարմնին։

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին