Կարևոր իրադարձություններ

Էդգար Առաքելյանը նշանակվել է ՇՄ նախարարի մամուլի քարտուղար

15 Դեկտեմբեր, 2020 20:45
Հեղինակ՝ Էդգար Առաքելյան
Էդգար Առաքելյանը նշանակվել է ՇՄ նախարարի մամուլի քարտուղար

Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ ընկերներ, Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ․

 

Տեղեկացնում եմ, որ այսօրվանից հանդիսանում եմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մամլո քարտուղարը (ՇՄՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ)։
Գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման, բարձրաձայնված խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար պատրաստակամ եմ բաց , թափանցիկ և կառուցողական համագործակցության ինչպես լրատվության միջոցների , այնպես էլ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և անհատների հետ։ Մաղթում եմ համատեղ արդյունավետ աշխատանք։

 

 

Նախարարության և նախարար Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մասին օպերատիվ տեղեկություններ կարող եք ստանալ նաև հետևյալ հղումներով․
ՇՄՆ պաշտոնական էլէկտրոնային էջ՝ http://env.am/
ՇՄՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝
https://www.facebook.com/mnparmenia
ՇՄՆ նախարար Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝
https://www.facebook.com/PetrosyanRomanos

 

Ինձ հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

+374 94 76 86 24

011 818 559

ԷԼ․ Հասցե՝ [email protected]»

 

Լրահոս

Դիտել ավելին