Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 10 օրերին հասնելու ենք մեր նպատակին. «Նոր տարին առանց Նիկոլի»․ Իշխան Սաղաթելյան

15 Դեկտեմբեր, 2020 20:24
Առաջիկա 10 օրերին հասնելու ենք մեր նպատակին. «Նոր տարին առանց Նիկոլի»․ Իշխան Սաղաթելյան

Վաղը շարունակում ենք մեր երթը, այն կմեկնարկի ժամը 17։00-ին՝ Կրկեսի մոտից, որի ժամանակ կանգ ենք առնելու Դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության շենքերի դիմաց։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում «Արժանապատվության երթին» հաջորդած փոքր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նշեց, որ ամեն օր լինելու են զանգվածային նոր գործողություններ։ «Մենք կվերադարձնենք մեր արժանապատվությունը և միասին կկառուցենք մեր երազանքի երկիրը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ առաջիկա 10 օրերին հասնելու են իրենց նպատակին։ «Նոր տարին առանց Նիկոլի»,- խոստացավ քաղաքական գործիչը։

 

Լրահոս

Դիտել ավելին