Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական գերությունից քիչ առաջ վերադարձել է ևս մեկ հայ գերի․ Էդմոն Մարուքյան

15 Դեկտեմբեր, 2020 20:05
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Ադրբեջանական գերությունից քիչ առաջ վերադարձել է ևս մեկ հայ գերի․ Էդմոն Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ադրբեջանական գերությունից քիչ առաջ վերադարձել է ևս մեկ հայ գերի՝ Սյունիքի մարզի ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը:

Հուլիսի 10-ին այցելել էինք Նարեկի ընտանիքին, հիշում եմ կնոջը, թե ինչ ծանր վիճակում էր։ Պատկերացնոում եմ հիմա նրանց ուրախությունը, որ ստացվեց Նարեկի վերադարձը:

Հուսով եմ, որ բոլոր ռազմագերիներին միասնական ջանքերով կարողանալու ենք փրկել ադրբեջանական գերությունից»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին