Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանը ծանոթացել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության շտաբի աշխատանքներին

15 Դեկտեմբեր, 2020 19:13
Մանե Թանդիլյանը ծանոթացել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության շտաբի աշխատանքներին

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Այցի ընթացքում երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, այցելել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ տեղում ծանոթանալով շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին և հայաստանյան գործընկերոջ հետ քննարկելով այդ ուղղությամբ տարվող համագործակցության նոր մեխանիզմները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին