Կարևոր իրադարձություններ

Ամենասեղմ ժամկետում գերիների փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում․ Նազելի Բաղդասարյան

15 Դեկտեմբեր, 2020 18:35
Ամենասեղմ ժամկետում գերիների փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում․ Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից առաջ վարչապետը հանդիպել է այն անձանց հետ, որոնց հարազատները կամ գերեվարության մեջ են կամ անհետ կորած, ամենասեղմ ժամկետում գերիների փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը: 

«Շատ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլը նախատեսվում է: Դա անգամ օրերի հարց է: Այն գերիների թվաքանակի մասին է խոսքը, որը Ադրբեջանը հաստատել է, որ պաշտոնապես կան, բայց մենք կասկածներ ունենք, որ կարող է այդ թվից ավելի գերի լինել»,- ասել է Բաղդասարյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին