Կարևոր իրադարձություններ

Նազելի Բաղդասարյան մանրամասներ է հայտնել վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից

15 Դեկտեմբեր, 2020 18:04
Նազելի Բաղդասարյան մանրամասներ է հայտնել վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ քննարկվել են ներքաղաքական իրավիճակի և գերիների վերադարձի աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը: 

«Այսօր օրակարգում հիմնական քննարկման թեման պետք է լիներ Ընտրական օրենսգիրքը: Սա էր պատճառը, որ քաղաքական թիմի բոլոր անդամներն այստեղ էին և՛ Կառավարությունից, և՛ Ազգային ժողովից, բայց քանի որ կային հրատապ, ավելի օրակարգային խնդիրներ, թեման և խոսակցությունը զարգացան այլ ուղղությամբ»,- հայտնել է Բաղդասարյանը:

Բաղդասարյանը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը։

«Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում կա կետ և՛ կուսակցությունների մասին օրենքի, և՛ ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Օրենսգրքի փոփոխության հետ կապված աշխատանքները սկսվել են դեռ 2019թ. ամռանը: Կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռ պետք է որոշումներ կայացնել: Սա տրամաբանական գործողությունների ընթացք է: Մենք չենք բացառում որևէ փուլում արտահերթ ընտրությունների անցկացումը»,- ասել է պատգամավորը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին