Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում

15 Դեկտեմբեր, 2020 17:14
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  2020 թվականի դեկտեմբերի  19-21-ը ՀՀ-ում սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի
պահանջների կատարումը»։

Լրահոս

Դիտել ավելին