Կարևոր իրադարձություններ

ԱԻՊԾ տնօրենը շրջայց է կատարել պատերազմից ամենաշատ տուժած թաղամասերից մեկում

15 Դեկտեմբեր, 2020 17:08
ԱԻՊԾ տնօրենը շրջայց է կատարել պատերազմից ամենաշատ տուժած թաղամասերից մեկում

Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացնում են․  

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել պատերազմի ընթացքում, թերևս, ամենաշատ տուժած թաղամասերից մեկում:
Բնակիչների մեծ մասն ովքեր ժամանակավորապես ապաստանել էին ՀՀ տարբեր բնակավայրերում՝ արդեն վերադարձել են: Ավերված բնակարանների մի մասում ապրում են՝ մյուսում շինարարություն է ընթանում:
Կարեն Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով ու կարիքներով:
Այս թաղամասում բնակֆոնդի մեծ մասն ավերվել է պատերազմի հետևանքով: Հիմա այստեղ շինարարական ակտիվ աշխատանք է ընթանում տանիքների վերափոխման, ներքին ու արտաքին հարդարման ուղղությամբ:
Ծառայության ղեկավարը բնակիչներին վստահեցրել է, որ պետությունը գործի է դրել բոլոր ջանքերը, որպեսզի օր առաջ քաղաքը և մյուս բնակավայրերը թոթափեն պատերազմի հետքերը:
Կարեն Սարգսյանը նաև աջակցություն է ցուցաբերել տեղահանված և վերադարձած ընտանիքներին՝ տրամադրելով առաջին անհրաժեշտության պարագաներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին