Կարևոր իրադարձություններ

Ժողովրդին ճշմարտությունը հասցնելու համար պետք է յուրաքանչյուր մտածող հայ քաղաքացու հետ խոսել առանձին-առանձին.Սենոր Հասրաթյան

15 Դեկտեմբեր, 2020 15:23
Ժողովրդին ճշմարտությունը հասցնելու համար պետք է յուրաքանչյուր մտածող հայ քաղաքացու հետ խոսել առանձին-առանձին.Սենոր Հասրաթյան

Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ մեր ժողովրդին ճշմարտությունը հասցնելու համար, ինչքան էլ անհնարին թվա, պետք է յուրաքանչյուր մտածող հայ քաղաքացու հետ խոսել առանձին-առանձին, իրականությունը մատուցել անհատ առ անհատ, քանի որ առկա խառնաշփոթ պայմաններում ցանկացած խելամիտ պարզաբանում կորչելու է ամբոխահաճո գոռում-գոչյունների ժխորում: Հարկավոր է հասնել նրան, որ յուրաքանչյուր գիտակից հայ քաղաքացու մոտ, գոնե մի ակնթարթ, ցանկություն առաջանա առանձնանալ ամբոխից, վերանալ նեղանձնականից և, հանուն ազգայինի, ականջալուր լինել ժխորից հեռու ճշմարտության ձայնին...»։ 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին